Последние новости

Ալիև. Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ցանկացած հատուկ կարգավիճակի անընդունելիության մասին:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ բուն ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետությունը։ Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել։ Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։

Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական։ Իմ ելույթներն ամենուր են, դրանք հրապարակվել են։ Ես ասել եմ այդ խոսքերը և պաշտպանում եմ դրանք։Որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմադավան: Տարբեր ժողովուրդներ և դավանանքներ ներկայացնող Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության և բարիդրացիության մեջ: Հայ ժողովուրդը նույնպես կապրի այս պայմաններում», - ասել է Ալիևը Ֆիզուլիի շրջան կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է Asekose.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ