Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:
Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողաը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար:
Առաջարկությունում նշվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան և Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով»:
Դա «օգտակար կլինի նաև տարածաշրջանում մարդկանց բարեկեցության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը «շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրի շուրջ»:
Անդրադառնալով վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրին՝ Աքարն ասել է, որ դրա համար անհրաժեշտ են «որոշակի պայմաններ»:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Ադրբեջանում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր էին ստորագրել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".