Բաբայանին ու Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել
ՀՔԾ–ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանին ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։
Այս մասին վերջինները հայտարարեցին այսօր քննչական մարմին հրավիրվելուց հետո` լրագրողների հետ զրույցում։
«Մեղադրանքը չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել։ Ցուցմունք տալուց հրաժարվել եմ` իմ իրավունքից օգտվելով»,– ասաց Արսեն Բաբայանը։
Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը նույնպես հայտնեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց։
Ընդդիմադիր երկու գործիչներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։
Արսեն Բաբայանն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալված չեն։ Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշում այս պահի դրությամբ չկա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 11:41
"Борьба может обрести плоть и кровь только в том случае, если она будет привнесена в политическое поле, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге ДАВТЯН.
-
2024-04-26 11:35
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:
-
2024-04-26 10:48
В Telegram-каналах распространяется видеоматериал, в котором видно, как множество людей с флагами Турции и Азербайджана скандируют «Пашинян, Пашинян».
-
2024-04-26 10:45
В разных частях Еревана граждане проводят акции неповиновения.