Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են` 1) սոցիալական ոլորտ. 2) կրթության ոլորտ. 3) առողջապահության ոլորտ. 4) ձեռնարկատիրական ոլորտ. 5) ենթակառուցվածքների ոլորտ»,- ասված է որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Աշխատանքային խմբի կազմում են, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի Հանրապետությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.