Միջազգային հակաականային կենտրոնի ռուսական ստորաբաժանումները ուղևորվել են Արցախ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումներն Արցախ են ուղևորվել՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։
ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Տիեզերաօդային ուժերի Ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները Մոսկվայի մոտակայքի Չկալովսկի օդանավակայանից ուղարկել են ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներին, տեխնիկան ու սպառազինությունը, նաև ծառայողական շներին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում խնդիրներ լուծելու համար։
Նշվում է, որ Երևանի օդանավակայան է հասցվել ավելի քան 100 զինծառայող, 13 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ ու զրահամեքենաներ։
Անձնակազմը կանցնի Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղիով ու նշանակման կետ ժամանելուն պես կսկսի հակամարտության հետևանքով առավել տուժած շրջաններում ինժեներական հետախուզության խնդիրների լուծման, ականազերծման ու պայթյունավտանգ իրերի ոչնչացմանն ուղղված աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.