Последние новости

«Հրապարակ». ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ՞, ԹԵ՞ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։

Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ Դումանյանը հին «լևոնական» է։ Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ։

Տարակուսելին այն է, որ ՀՀ նախագահը մի կողմից պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից անտրտունջ հրամանագրում նրա առաջարկած նախարարներին»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ