Բացահայտվել է ԻՊ բջիջը, որի անդամները Մոսկվայում ահաբեկչություններ էին ծրագրում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի վերացման մասին, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, նրանցից մեկը բերման է ենթարկվել Վլադիմիրի մարզում: Այդ մասին հաղորդել են ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Ինչպես նշված է «Ինտերֆաքս»-ին ԱԴԾ-ից ուղարկած հաղորդագրության մեջ, Վլադիմիրի մարզում ահաբեկչական հանցագործության մասին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է խմբի անդամը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հագեցած խոցող տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ-ի, բջջի գործունեության նպատակը եղել է նաև «Իսլամական պետության» շարքեր նոր անդամներ ներգրավելն ու ահաբեկչության ֆինանսավորումը: Ծառայությունը նաև հայտնել է, որ գործով քննչական գործողությունները և որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.