Դատախազություն. Ձեռք են բերվել բավարար ապացույցներ հայ գերիների սպանության և դաժան վերաբերմունքի փաստերով
Ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով։
Այս մասին նշում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը Facebook–յան իր էջում։
Խաչատրյանի խոսքով, արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:
«ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող ՀՀ և ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.