«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: Այս մասին հայտնում է հիմնադրամը։
«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, ե՛ւ ամենաերջանիկ, ե՛ւ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը»,- նշած է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 07:02
Сейсмологическая сеть территориальной службы сейсмической защиты МВД Армении 2 июня, в 00:12 по местному времени (1 июня, в 20:12 по Гринвичу) зафиксировала землетрясение магнитудой 3,0 в 10 км к юго-востоку от города Спитак Лорийской области Армении.
-
2025-06-02 07:00
Глава МИД России Сергей Лавров провел телефонный разговор с госсекретарем США Марко Рубио, сообщает РИА Новости со ссылкой на МИД РФ.
-
2025-06-02 06:56
Издание Axios, написавшее материал о беспрецедентной атаке ВС Украины на на десятки стратегических бомбардировщиков на нескольких базах на территории России, позже отредактировало свою публикацию.
-
2025-06-02 06:54
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян сделала публикацию под названием «Я принимаю эту войну».