Последние новости

Արա Այվազյանն ու Գուտերեշն Արցախի հետ կապված հարցեր են քննարկել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության վերադարձի համար պայմանների ապահովմանն ու վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Նախարարը Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ