Թուրքական ապրանքներից ազատված շուկայում «ձուկ բռնելու» հնարավորություններ կան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման 6–ամսյա արգելքին, որը, ըստ նրա, լավ բիզնես հնարավորություններ կստեղծի տեղական շուկան զարգացնելու համար։
«Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան»,–գրել է նախարարը։
Նրա խոսքով` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և գումար աշխատել։
Ապրանքների մանրամասն ցանկը կարելի գտնել այստեղ։
Նշենք, որ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումն առնվազն վեց ամսով արգելվելու է հունվարի 1-ից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.