Последние новости

ԲԴԽ անդամները կառավարությունում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բարձրագույն դատական խորհրդի անդամները քիչ առաջ մտան կառավարության շենք, նրանք այս պահին հանդիպում են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նրանցք նշեցին, որ չգիտեն, թե ինչ օրակարգում է լինելու հանդիպումը:

 


Իսկ հարցին, թե արդյոք սա կարող է դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա, պատասխան չհնչեց, նրանք մտան ներս:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել ՀՀ ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների, այդ թվում՝ քրեական մասնագիտացման դատարանների նախագահների հետ։

Ինքնին փաստը վկայում է այն մասին, որ փորձ է իրականացվում իշխանությունը պահպանելու ճանապարհին սպասվող ռեպրեսիաների ընթացքում ապահովել նաև դատարանների վերահսկումն իշխանության կողմից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ