Տիգրան Աբրահամյան․ «Լիսագոր-Շուշի հատվածում կարող ես հանդիպել ճեմող ադրբեջանցիների»
Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրն այն չբանակցված հարցերից է, որը հրատապ լուծումներ է ենթադրում, մինչդեռ առ այսօր դրա անվտանգությունն ամբողջովին ապավովված չէ: Ֆեյսբուքյան իր էջում խնդրին անդրադարձել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն՝ ընդգծելով, որ մեկ օր հետո, երբ Քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։
«Այս օրերին, այդ ճանապարհին, ադրբեջանցիները տարբեր բնույթի սադրանքների են գնում, որովհետև նույն ճանապարհով՝ Լիսագոր-Շուշի հատվածում կարող ես հանդիպել ինչպես «ԱԶԵ» համարներով մեքենաների, այնպես էլ՝ մայրուղով ձիով կամ ոտքով ճեմող ադրբեջանցիների։ Վերջիններս տարբեր շարժումներով ոչ միայն սպառնում են մայրուղով անցնող մեր հայրենակիցներին, այլև հնարավոր բոլոր միջոցներով տեխնիկական խնդիրներ առաջացնում։ Սա լուրջ խնդիր է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ժամանակին չի բանակցել, և այսօր էլ այս թեմայի հետ կապված լուրջ քննարկումներ չկան», - գրել է նա։
Աբրահամյանը նկատում է, որ Քաշաթաղի ամբողջական հանձնումն էականորեն մեծացնելու է այս խնդիրը, հատկապես որ ճանապարհի տարբեր հատվածներում գտնվող համայնքների ճակատագիրը անորոշ է, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.