Արցախի 15 հանքավայրերից 13–ն անցել է թշնամուն
Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Այս մասին News.am–ին հայտնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Բանն այն է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը համաձայնագրով՝ 6 այլ գյուղերի հետ հանձնվել է Ադրբեջանին։
Պարսյանի խոսքով՝ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն ներկա պահին ջրի այլընտրանքային աղբյուր չկա։
«Եթե Արցախի իշխանությունները չբանակցեն ադրբեջանական կողմի հետ և չվերականգնեն այս ջրամատակարարումը, ապա այս հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ։ Իսկ այլ տեղից ջուր բերելը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակ՝ մոտ 7-8 ամիս»,–ասաց նա։
Տնտեսագետն ընդգծեց, որ ներկա պահին Արցախի տնտեսության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։
«Արցախի ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ–ն է, որի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախում շահագործում է Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը: 2019–ին այս ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 տոկոսը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի մեկ երրորդով կրճատման պատճառը դառնալ։ Բացի այդ, այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 տոկոսը և ունի շուրջ 1400 աշխատատեղ»,–ասաց նա։
Տնտեսագետը նաև տեղեկացրեց, որ համաձայնագրի արդյունքում՝ Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13–ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 08:02
Соучредитель компании Firebird AI, основатель нескольких технологических компаний Размик Овакимян получил гражданство Республики Армения. Паспорт Размику Овакимяну вручил министр высокотехнологической промышленности республики Мхитар Айрапетян.
-
2025-07-05 07:59
Суд принял решение в пятницу арестовать экс-мэра Измира (Турция), представителя оппозиционной Народно-республиканской партии (НРП) Тунча Соера в связи с расследованием дела о коррупции в мэрии. Об этом сообщают турецкие СМИ.
-
2025-07-05 07:54
С созданием AI-центра Армения войдет в мировые топ-10 по числу чипов высокой мощности на душу населения. Об этом сооснователь компаний Team и Firebird Александр Есаян заявил в беседе со Sputnik Армения в ходе технологического форума Vanadzor Tech Week, который проходит 4-6 июля в Ванадзоре.
-
2025-07-05 07:50
Турция следит за ходом мирных переговоров Еревана и Баку, ожидает подписания соглашения, "удовлетворяющего законные требования Азербайджана". Об этом, как передает РИА Новости, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган.