Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից` որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը»,–գրել է նա։
Նա նշել է, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, և հավելել, որ այդ պատճառով այժմ իր ողջ կարողությունները ներդնելու է ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել են իրեն։
«Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.