Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ 9-րդ օրը, դադարեցնում են հացադուլը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակը:
Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:
Նշեմ, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը:
Գեղամ Մանուկյանը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել հատկապես պատերազմի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության համար: Բազմաթիվ գնդերեցներ, հոգևոր հայրեր պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում էին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.
-
2025-06-16 04:29
Израиль готов прекратить свою кампанию, если Иран примет требования США о сворачивании своей ядерной программы, заявил премьер-министр Израиля Биньямин Нетаньяху в интервью телеканалу Fox News.
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.
-
2025-06-16 04:23
Президент США Дональд Трамп наложил вето на план Израиля убить верховного лидера Ирана аятоллу Али Хаменеи, сообщает Reuters со ссылкой на двух американских чиновников.