ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը «խնդրահարույց» է ՆԱՏՕ-ի միասնությունը պահպանելու համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը «խնդրահարույց» է ՆԱՏՕ-ի շարքերում միասնությունը պահպանելու համար: Այս մասին The National-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների գագաթաժողովի նախաշեմին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը:
Նրա խոսքով՝ Թուրքայի պահվածքը Հունաստանի և Կիպրոսի հետ Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում, երկրի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությանը, ինչպես նաև Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խնդրահարույց» են ՆԱՏՕ-ի շարքերում միասնությունը պահպանելու համար:
«Հատկապես մեզ մտահոգում է Ս-400-երի գնումը»,-հավելել է նա:
«Այն միտքը, որ դուք կարող եք մեր դաշինքի կենտրոնում տեղավորել ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ, դուրս է շրջանակներից: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին Թուրքիային»,-նշել է Հաթչինսոնը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 10:48
В Telegram-каналах распространяется видеоматериал, в котором видно, как множество людей с флагами Турции и Азербайджана скандируют «Пашинян, Пашинян».
-
2024-04-26 10:45
В разных частях Еревана граждане проводят акции неповиновения.
-
2024-04-26 10:42
Бывший мэр Ванадзора Мамикон Асланян останется под арестом, сообщил в социальных сетях его адвокат Рубен Меликян.
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.