Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է
Այս պահին Բերձորում ինչ-որ լուրջ խնդիր չկա, վտանգ չկա, ինքս այստեղ եմ, ինձ հետ միասին շատ այլ բնակիչներ ևս Բերձորում են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
«Մենք մարդուն չենք ստիպել, որ ինքը դուրս գա, ինքն է իր անվտանգությունից ելնելով որոշակի ժամանակով տեղափոխվել, կամ էլ գույքն է տեղափոխել, ինքը մնացել, կամ էլ ավելի շուտ էր տեղափոխվել, ու այս օրերին վերադարձել է։ Հստակ հրահանգ չի եղել, որ Բերձորը պետք է ազատվի»,- ընդգծեց Նարեկ Ալեքսանյանը։
Քաղաքապետն ու Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը շարունակում են կատարել իրեն պարտականությունները։ Կրակի դադարեցումից հետո Բերձորը հսկում են ռուս խաղաղապահները։ Ըստ Նարեկ Ալեքսանյանի՝ երեկ նրանք ասել են, որ քաղաքում չպետք է լինի որևէ երկրի դրոշ և Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ Բերձորում այս պահին ադրբեջանցի ոչ մի զինվորական չկա։ Նարեկ Ալեքսանյանը քիչ առաջ է Բերձորում մնացած բնակիչներից ոմանց հետ զրուցել, ասում է, որ նորմալ տրամադրություններ ունեին, ամբողջությամբ անվտանգ լինելու մասին, իհարկե, խոսք լինել չի կարող։
Ինչ վերաբերում է Աղավնո և Սուս բնակավայրերին, ապա ըստ Բերձորի քաղաքապետի՝ նույն վիճակն էլ այնտեղ է, ռուս խաղաղապահներն այնտեղ են, բնակիչներից ոմանք տեղափոխվել են, մնացածներն էլ շարունակում են ապրել։
Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում էին հավաքել իրենց իրերն ու հեռանալ այդտեղից, որովհետև չգիտեին՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։ Խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Այդ մասով պաշտոնական որևէ հայտարարություն չի հնչել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.