ANCA-ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, իսկ Բայդենի նոր վարչակազմին` վերականգնել և ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով ԱՄՆ նոր դեսպան: Այս մասին ասվում է ANCA-ի դեկտեմբերի 1-ին հրապարակված հայտարարության մեջ։
«ANCA-ն ցանկանում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ամերիկյան դեսպան հաջող լինի։ Ցավոք, երբ Ամերիկային պետք եկավ ուժեղ դեսպան Երևանում, մեր երկրի ներկայացուցիչը տապալեց այն։ Լին Թրեյսին անհաջողություն է կրել յուրաքանչյուր հարցում. այն չի համապատասխանել Հայաստանում Ամերիկյան նվազագույն կոմպետենտ դեսպանի մասնագիտական չափանիշներին», - ասվում է ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամպարյանի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, Թրեյսին լռել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գոյություն ունեցող ռազմական հանցագործությունների մասին, որոնք սպառնում էին հայ ժողովրդի գոյությանը:
«Լին Թրեյսին չի կարողացել օգնել հայերին ոչ նյութապես, ոչ էլ բարոյապես ազգային ճգնաժամի ժամանակ։ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններն Թրեյսի առաքելության ավարտի պահին վատացել է այն ժամանակահատվածի համեմատ, երբ նա ժամանել է Երևան», - վստահ է Համփարյանը, տեղեկացնում է Verelq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.