Փաշինյան. Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը
Լեռնային Ղարաբաղում կան մի շարք հրատապ խնդիրներ, ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա, առաջին հերթին, ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց, մահացածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների ճակատագրի լուծման խնդիրն է: Սրանք հրատապ հարցեր են: Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել իր գործողությունները` այս գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է բացառել ռազմագերիների, կալանավորված անձանց նկատմամբ բռնության և նրանց արժանապատվությունը նվաստացնելու դեպքերը», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար:
«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք՝ օգնելու և աջակցելու մեր հայրենակիցներին:
Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից գրավված տարածքներում տեղակայված հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար», - ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 13:42
Четыре заместителя мэра Еревана в совокупности получили премию в 7 млн драмов за июнь и зарплату в таком же размере, пишет газета «Грапарак» со ссылкой на сотрудников муниципалитета.
-
2025-07-04 13:18
Появилась информация о том, что запись с фразой о "расстреле" вырвана из контекста, пишет адвокат Ованнес Худоян.
-
2025-07-04 13:15
Иск главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна против двух депутатов от правящей фракции "Гражданский договор" подан по инициативе его юридической команды. Об этом говорится в заявлении адвокатов бизнесмена.
-
2025-07-04 13:12
Задержан Ваагн Чахалян. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.