Շարմազանով. ԱԱԾ-ն ճիշտ կանի, եթե պարզի, թե ինչպես Փաշինյանը բանակը վերածեց «Էրատո» ջոկատների
Ակնհայտ է, որ ԱԱԾ հաղորդագրությունը քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները։
«ԱԱԾ-ն նախևառաջ պետք է գրեր, որ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում և կառավարությունում Նիկոլ Փաշինյանի աջակիցների մի մաս կա, շատ հստակ։ Եվ երկրորդ, ինչ է նշանակում հանրապետականների աջակիցներ, այդ ինչպես են նայում, աջակի՞ց է, թե՝ չէ։ Այսինքն, փնտրել, տեսել են կուսակից չկա, հիմա փնտրում են՝ աջակից կա, թե չէ։ Դա աբսուրդ հայտարարություն է։ Ինքս այդ դեպքերի հենց հաջորդ օրը հայտարարություն եմ տարածել ու ցանկացած անօրինական գործողություն դատապարտել եմ։ ԱԱԾ-ն, շատ ավելի ճիշտ կլինի, որ զբաղվի պետության անվտանգությամբ և չկատարի հողատու Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանները։ Մենք այնտեղ որևէ բան ոչ կազմակերպել ենք, ոչ էլ ներկա եղել, աբսուրդ է այդ ամենը կազմակերպել և կապել մեր ու այլ կուսակցություններին հետ։
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված էր նաև, թե զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել։ Արձագանքելով այս դիտարկմանը՝ ՀՀԿ խոսնակն ասաց հետևյալը.
«Ինչ վերաբերում է բանակում ծառայել են, թե ոչ, ապա բանակում չի ծառայել նախևառաջ Հայաստանի գերագույն գլխավոր հողատուն՝ Նիկոլ Փաշինյանը։ ԱԱԾ-ն նման հաղորդագրություն տարածելու փոխարեն, ավելի ճիշտ կանի հենց ՀՀ անվտանգության սպառնալիքի կանխարգելման առումով քննություն սկսի, թե այդ ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Մովսես Հակոբյանն էր ասում, պատերազմի երրորդ օրը կանգնեցնել տվել զորահավաքը, բանակը վերածեց «Էրատո» ջոկատների և ամսի 20-ին մերժեց Պուտինի առաջարկը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.