Պուտին. Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ որոշումներ կայացնել
Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական մեծ քաջություն էին պահանջում, կարևոր է այդ իրավիճակում աջակցել վարչապետին և նրա թիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է News.am-ը:
«Իսկապես, Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են իրենց պատմության մեջ շատ բարդ ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ բարդ, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ էին, սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ՝ անհրաժեշտ էին և պահանջում էին վարչապետի կողմից անձնական մեծ քաջություն»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսակապի միջոցով:
Նա նշել է, որ դա ակնհայտ է, և որ այսօրվա հանդիպմանը ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է նման տեսակի որոշում կայացնելիս պատասխանատվության աստիճանը:
«Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Եվ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին և նրա թիմին՝ խաղաղ կյանք հարթելու, ընդունված բոլոր որոշումներն իրականացնելու և այդ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.