Արծվիկ Մինասյան․ Եթե ժողովուրդը պահանջի, ապա կունենանք պաշտոնազրկված դավաճան
Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Ցավոք, իշխանությունը սա ոչ միայն չի գիտակցում, նաև հասարակության մի էական հատվածի հակառակն է տրամադրում՝ շարունակելով իր կեղծ լուրերն ու պառակտումները։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է։ Երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, երկուսուկես տարի պետությունը թուլացրել է իր վարչախմբով հանդերձ և այսօր փորձում է տարբեր հայտարարություններ ներկայացնել՝ իբրև իրեն պաշտպանելու միջոց», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ եթե ժողովուրդը հետևողական լինի, ապա հեղափոխություն կլինի։
«Եթե ժողովուրդը պահանջի, ապա սահմանադրական ճանապարհով կունենանք պաշտոնազրկված դավաճան, որին սպասում է նաև օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդումը, դրանից հետո կունենանք արժանապատիվ իշխանություն», - ասաց Մինասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».