«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հրապարակել է վարչապետի թեկնածուի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը, տեղեկացնում է Panorama.am-ը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցության անունից մեզ իրազեկելու իրենց որոշման մասին, որ 16 ուժի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է՝ միաժամանակ խնդրելով հայտնել մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք գործող վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու հարցում։
Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։
Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն համարում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։
Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է վարչապետի իր թեկնածույով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։
Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։
Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գ. Գորգիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 16:51
Решение об аресте судьи Артуша Габриеляна будет обжаловано в вышестоящей инстанции. Об этом написал на своей странице в Facebook адвокат Эрик Алексанян.
-
2025-05-02 16:47
На заседании Совета старейшин Гюмри 2 мая глава фракции «Страна для жизни» предыдущего Совета старейшин города Карен Малхасян назначен руководителем аппарата мэрии Гюмри.
-
2025-05-02 16:46
По факту применения насилия к гражданину сотрудниками отдела полиции Армавира Министерства внутренних дел возбуждено уголовное дело по признакам пункта 7 части 2 статьи 450 Уголовного кодекса Республики Армения (пытка, совершённая группой лиц). Об этом сообщили из Следственного комитета.
-
2025-05-02 16:44
Мера пресечения в виде подписки о невыезде применена в отношении префекта ереванского района Нор Норк Тиграна Тер-Маркаряна и еще троих сотрудников муниципалитета, сообщили Sputnik Армении источники в муниципалитете.