The Washington Post․ Վանեցյան. Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կընձեռի փրկել մեր արժանապատվությունը
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Դրանց թվում են The Washington Post, ABC News, Independent, San Francisco Chronicle և Houston Chronicle։
Լրատվամիջոցներն անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նրանք գրում են, որ դժգոհության ալիքը բարձրացավ Փաշինյանի կողմից նոյմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, որն, ըստ հայաստանյան քննադատների, ընկալվում է որպես ազգային շահերի դավաճանություն։
«Ըստ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի, Ադրբեջանին է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի զգալի հատված», - գրում են լրատվամիջոցները։
Հեղինակավոր պարբերականները նաև նշում են, որ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին է համարում պատասխանատու՝ ռազմական գործողություններն ավելի վաղ դադարեցնելու շուրջ բանակցությունները ձախողելու մեջ, ինչն ավելի շահավետ պայմաններ կապահովեր Հայաստանի համար։
Լրատվամիջոցները նշում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով այժմ ղեկավարում է «Հայրենիք» կուսակցությունը, ընդգծել է, որ ընդդիմությունը չի ձգտում համաձայնագրի չեղարկմանը։
«Ամբողջովին ձախողած այսօրվա իշխանությունները պետք է հեռանան անմիջապես և թույլ տան այլ քաղաքական ուժերին փորձել առնվազն բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կընձեռի փրկել մեր արժանապատվությունը», - ասել է Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.