Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով
Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր:
Այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն՝ այս պաշտոնում իր աշխատանքի առաջին տարվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:
«Գագաթնաժողովը կանցկացվի առերես: Սա շատ լավ է, քանի որ գագաթնաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերին նայելով և նույն սենյակում գտնվելով», - ասել է նա:
Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները՝ Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով՝ դադարեցնելով խաղալ «մուկն ու կատու»:
«Ժամանակն է դադարեցնել մուկն ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չունեցավ: Այդ պատճառով ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները, որոնք մենք ունենք», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
Առաջիկա գագաթնաժողովում քննարկվելու են Թուրքիայի դեմ պատժամիջոցները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.