Последние новости

Շարմազանով․ Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի և օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն ավարտված գործիչ է, քաղաքական դիակ է, նա ոչինչ չի կարող անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրպարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 



«Այսօրվա նրա լայվը հուսահատության վերջին ճիչն էր: Նրան այլևս մեկնաբանելու կարիք չկա, մենք մի բան պետք է անենք, համախմբվենք, պարտադրենք, որ հողատու Նիկոլը ժամ առաջ հեռանա, որովհետև նրա ցանկացած մի րոպե ավել պաշտոնավարումը մենք տարածքներ ենք կորցնում արդեն ոչ միայն Արցախում, այլև GPS-ով Հայաստանում: Ի՞նչ խորհրդային Ադրբեջանի սահման, եթե այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի: Այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: Մուսաֆաթական Ադրբեջանում ոչ Լեռնային Ղարաբաղ է եղել՝ Հադրութով ու Շուշիով, ոչ էլ այն սահմանամերձ շրջանները, որտեղ այսօր GPS-ով թուրքերը մտնում են»,-ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ սատանան էլ իր մեղքը չէր ընդունում, դրա համար Աստված վզից բռնեց շպրտեց ներքև. «Հիմա հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի և օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքև: Հիմա պետք է յուրաքանչյուր մարդ, ով ունի թասիբ, նամուս, պետք է ոտքի կանգնի և ճանապարհի էս մարդուն, իսկ հետո իրավապահները թող զբաղվեն էդ մարդով օրենքով սահմանված կարգով: Մավրն արել է իր կեղտոտ գործը, մավրը պետք է հեռանա:

Այսօր արդեն կա «կոնսենսուս մինուս մեկ», որ Նիկոլը պետք է հեռանա: ՀՀ գրեթե բոլոր դերակատարները պահանջում են նրա հեռացումը: Այսօր մենք կլսենք վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը և կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը, որպես փորձառու գործիչ, կգիտակցի, որ մի կողմում Նիկոլն է, մյուս կողմում Հայաստանի փրկությունը»,-ասաց Շարմազանովը, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ