Последние новости

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում։

Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա տեղումների պատճառով այն փակ է միայն բեռնատարների համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ