Հայաստանն աշխարհում 10-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով
Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, սակայն վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը շարունակում է կայուն բարձր մնալ:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսային ինֆեկցիայով 82 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Եվս 986-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 228-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր կամ ծայրահեղ: Վերջին շաբաթներին պատկերը քիչ է փոխվել, սակայն վարակման նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է. եթե մի քանի շաբաթ առաջ ամեն օր գրանցվում էր մոտ 2000-2300 նոր դեպք, ապա այսօր այս թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 407 նոր դեպք, բայց թիվն այդքան փոքր է, քանի որ երեկ կիրակի էր, և կատարվել է ընդամենը 1349 թեստ: Նշենք, որ հիվանդացության պիկին կորոնավիրուսի ախտորոշման գրեթե յուրաքանչյուր երկրորդ թեստը դրական էր, իսկ հիմա դրական պատասխաններ են ունենում գրեթե յուրաքանչյուր երրորդ թեստը:
Նշենք նաև, որ Հայաստանը աշխարհում 19-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով: Կորոնավիրուսային ինֆեկցիայի զոհերի թիվը հասել է 2344-ի (18 պացիենտ մահացել է վերջին մեկ օրում). սա մահվան 790 դեպք է միլիոն բնակչությանը: Անցյալ ամիս Հայաստանը այս ցուցանիշով աշխարհում 20-րդ տեղում էր:
Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանն այսօր աշխարհում 10-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 344-ի. սա միլիոն բնակչությանը բաժին ընկնող 47 998 դեպք է: Երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ընդհանուր 530 225 թեստ: Ներկայումս բուժում է ստանում 21 756 պացիենտ, համավարակի սկզբից ապաքինվել է 117 649 պացիենտ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.