Արամ Գ. Սարգսյան․ 300-ից ավելի հայ երիտասարդներ դեռ անտառներում են
Նիկոլ Փաշինյանը փորձեց մոլորեցնել մեր ժողովրդին հայտարարելով, թե այդ օրվա դրությամբ այլ որոշում կայացնել չէր կարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ բերել հասցրել էր անդունդին, որևէ այլ որոշում չէր կարող լինել: Այն էլ ինքը չէր որոշել, որոշել էր Վլադիմիր Պուտինը: Այսինքն մենք ունեինք մի խամաճիկ, որն հիմա էլ ուզում է շարունակել կառավարումը: Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեին, պետք է հոկտեմբերի 10-ից լսելով լսելով Սերգեյ Նարիշկինի և մյուսների հայտարարությունը, որ տարածքում կան գրոհայիններ, ջիհադիստներ, և դա ասվում էր նրա համար, որպեսզի առիթ փնտրեն միջամտելու և կասեցնելու այդ գործողությունները: Այստեղից որևէ արձագանք չեղավ: Դրանից հետո Լավրովը ստիպված եղավ բացահայտ հայտարարել, որ այնտեղ կա 2 հազարից ավելի գրոհային: Դա նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր է արձագանքել, դիմել իրենց: Դա հատուկ ասվեց կառավարության անդամներին, որ դիմեք Պուտինին, որ ինքը միանգամից այդ միջամտությունն իրականացնի: Հակառակը, դիմեցին 1997 թականի պայմանագրի հիման վրա, որտեղ որևէ խնդիր չկար Ղարաբաղի հարցով: Այսինքն ցույց տվեցին, թե արձագանքել են, բայց որևէ կոնկրետ քայլ չարեցին:Սա նշանակում է, որ կամ միտումնավոր է արված, կամ արդեն ծրագրավորված էին այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին այդ իրավիճակին: Կնշանակի սա իրոք դավադրության նշան է, որը պետք է բարզաբանվի»,-ասաց նա:
Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի սակարկել, որևէ ստորակետ չի փորձել փոխել այս համաձայնագիրը ստորագրելիս. «Նա թույլ է տվել, որ կոմունիկացիա կառուցվի Մեղրիի միջոցով: Դրա մասին թուրքերը երազում էին 100 տարվա ընթացքում, որ որևէ միջանցք ունենան, որ սկսեն իրականացնել իրենց մեծ Թուրանի գաղափարը: Հիմա իրենք դա ստացել են: Մենք պարտավոր ենք կանխել այս վտանգավոր զարգացումները: Երրորդ, ժամանակս չի ներում, որ ձեզ ներկայացնեմ Ալեքսանդր Ռադով անունով մարդու մասին, որը գնացել է Ղարաբաղ և իր բարեկամների միջոցով ճշտել է, որ այսօր 300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են: Նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետև ունենք անճար, անկարող, իմպոտենտ կառավարություն: Այս պայմաններում նա պետք է պաշտպաներ մեր երիտասարդների կյանքը»,-հայտարարեց նա՝ և դիմելով գործող իշխանություններին, ասաց. «Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց և նորից փորձեք վերադառնալ իշխանություն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.