ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան ու Բաքու․ հայտնի է այցի ամսաթիվը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին, ինչպես հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն, տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀՄ Մինսկի համանախագահների ձևաչափով։
Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։
«Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա՝ որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում», — ասել է Ռիկերը։
Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր, «նույնիսկ եթե փխրուն»։
Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.
-
2024-05-15 06:17
Из Матенадарана в ереванскую церковь Зоравор Сурб Аствацацин доставлено Евангелие Зоравор в память о католикосе Мовсесе Татеваци. Об этом сообщается на странице в Facebook музея-института древних рукописей «Матендаран».