Սակրավորներն ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին
Անցած շաբաթների ընթացքում սակրավորները Ստեփանակերտի և նրա շրջակայքի տարածքի կեսից ավելին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից, հույս ունեն ավարտել աշխատանքը մինչև այս տարվա վերջ, РИА Новости-ին հայտնել է ԼՂՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:
«Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին մաքրվել է: Հեկտարներով հստակ ասել չեմ կարող, բայց կեսից ավելին մաքրվել է: Հիմա մենք աշխատում ենք քաղաքի մատույցներում», - ասել է Մեսրոպյանը:
Ըստ նրա՝ այսօր Ստեփանակերտի կենտրոնական հատվածը լիովին զերծ է զինամթերքից, որոնք այստեղ են հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած զինված բախումների ընթացքում:
«Հուսանք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի մաքրել ամբողջությամբ: Մենք պետք է ավարտենք Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվենք Մարտունու շրջան, այնուհետև՝ Մարտակերտի շրջան», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.