Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել
Մինչև հեղափոությունը ես հայտարարել եմ, որ հեղափոխության շատ մասնակիցներ՝ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլն, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Այդ ժամանակ պատիվ եմ ունեցել այդ մասին զեկուցելու երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Երբ ես հայտարարեցի, որ այդ ընկերները գնում են Թբիլիսի և միլիոններ ներկրում Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն: Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով», - ասաց բանախոսը:
Իսագուլյանը շեշտեց, որ անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է:
«Կան բաներ, որոնք մինչև հիմա ես չեմ կարող բացահայտել, որոնց մասին իմացել է ՀՀ երրորդ նախագահը և ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը», - ասաց բանախոսը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.