Katimerini. ԱՇԽԱՐՀՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՄՆԱՑ ԱՅՆ ՓԱՍՏԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵՑ ՀԱՅԵՐԻ ՎՐԱ
Ըստ գնահատականների՝ 1930-ականների վերջին գերմանացիների 45 տոկոսը նացիստական կուսակցության անդամների էին կամ կապ ունեին նացիստական կազմակերպությունների հետ: Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով գիտեր երիտասարդ գերմանացիներին 1970-ական և 80-ական թվականներին, կնկատեր, որ նրանցից ոչ ոք չէր խոստովանում իրենց ընտանիքներին, որ իրենք մասնակից են գերմանական պատմության մեջ այդ ողբերգական գլխին և հատկապես Հոլոքոստին, գրում է Անգելոս Սիրիգոսը Katimerini-ում:
«Պատճաը կոլեկտիվ մեղքի զգացումն էր օկուպացված հետպատերազմյա Գերմանիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը թարմ է նաև այսօր, քանի որ որոշ գերտերություններ պահանջում են, որպեսզի ժողովուրդը պատասխանատվություն կրի իր հանցանքների համար:
Թուրքիայի ուղղակի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին հիշեցում է ազգերի և ժողովուրդների համար պատմական հիշողության կարևորություն մասին: Ինչպես 1890 թվականից սկսված շատ այլ դեպքերում (երբ տեղի ունեցավ առաջին ջարդը) հայերը հայտնվեցին դեմ առ դեմ իրենց վաղեմի թշնամու՝ Թուրքիայի հետ: Եթե Գերմանիան սպառազիներ Իրանին կամ նպաստեր նրա հարձակմանը Իսրայելի վրա, ապա ամբողջ աշխարհը զենք կվերցներ: Սակայն այս դեպքում միջազգային հանրությունը անտարբեր մնաց այն փաստի նկատմամբ, Հայոց ցեղասպանություն իրագործած Թուրքիան կրկին հարձակվեց նրանց վրա:
Կա պատճառ, որ Թուրքիան այդպես է գործում: Դա արդյունք է նրա նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, երբ 1914-1922 թվականներին ժամանակակից Թուրքիայի տարածքից արտաքսվեցին բոլոր ոչ մուսուլմանները: Համաձայն 1914 թվականի Օսմանյան կայսրության մարդահամարի (կասկած առաջացնող) ոչ մուսուլմանները կազմել են բնակչության առնվազն 20 տոկոսը: 1922 թվականից հետո նրանց թիվը կրճատվել է մինչև 2,5 տոկոսով: 1920 թվականի Սևի պայմանագիրը, որն այդպես էլ չիրականացվեց, պահանջում էր դաշնակիցներին այն անձանց հանձնումը, որոնք պատասխանատու էին Օսմանյան կայսրության տարածքում պատերազմի ժամանակ իրագործված զանգվածային սպանությունների համար: Ընդհակառակը, Լոզանի պայմանագրում այդ հարցն ամբողջությամբ անտեսված է: Ինչո՞ւ, քանի որ անգլոսաքսերի մոտ գերիշխում էր «դա Թուրքիան է» ընկալումը:
Այս աղմկոտ լռությունը նպաստեց նեոթուրքական արտաքսման և հայերի, հույների և ասորիների կոտորածի 1909-18 թվականներին: Դա թույլ տվեց, որպեսզի ժամանակակից թուրքական թերթերը (օրինակ, «Ենի Ակիտը», որը սերտորեն կապված է նախագահ Թայիփ Էրդողանի հետ) թողարկեն Լեռնային Ղարաբաղի մասին այնպիսի վերնագրերով հոդվածներ, ինչպես օրինակ՝ «Անհավատներին հայտնեք, որ Մուհամեդի բանակը վերադարձել է»:
Թուրքիայի կորսված պատմական հիշողության խնդիրը երկրորդական չէ, քանի որ այն պատասխանատվություն է կրում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում Թուրքիայի մասնակցության, Սիրիայում նրա միջամտության և Արևելյան Միջերկրական ծովում նրա գործողությունների համար:
Սակայն շատ եվրոպական երկրների պատասխանը մեզ վերադարձնում է 100 տարի հետ՝ «Դա Թուրքիան է…»: Նրանք ենթադրում են, որ Թուրքիայի հետ պետք է հաշտվել նրա ռազմավարական դիրքի պատճառով: Գերմանիան, ցավոք, այդ երկրների թվում է: Իսկ մինչ այդ Թուրքիան մեծացնում է լարվածությունը Էգեյան ծովում և փոխում ուժերի հավասարակշռությունը Կովկասում:
Սակայն իր անցյալ պատճառով Գերմանիան միակ երկիրն է, որը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ անտեսելու ցեղասպանությունը, որն իրագործվում է մինչ օրս: Հաշվի առնելով իր անցյալը՝ նա պետք է դառնա ԵՄ անդամ երկրների շրջանում առաջնորդ, որպեսզի Թուրքիայից պահանջի ճանաչել Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, նա կարող է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.