Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԵԹԵ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ԱՌԱՋ ՉՀԵՌԱՆԱ, ԱՊԱ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ եթե ներկայիս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։
«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը», - գրել է Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք՝ Բաքվում անցկացված զորահանդեսին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր են։
«Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիներին վտարել են իրենց հայրենի հողերից: Զանգեզուր, Գեյչե (Սևան), Իրևան՝ սրանք բոլորը պատմական ադրբեջանական հողեր են: Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վտարել է հայրենի հողերից: Այնուհետև Ղարաբաղում նկատվել է նույն պատկերը՝ Խոջալուի ցեղասպանություն, Շուշիի և Լաչինի գրավում, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը կապել է Հայաստանի հետ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-07-01 16:05
С сегодняшнего дня нерегулярные пассажирские перевозки из Армении в Грузию и в обратном направлении должны осуществляться при наличии контрольного документа (пассажирского списка). Об этом говорится в сообщении, распространенном Министерством территориального управления и инфраструктур Армении.
-
2025-07-01 16:02
Семь человек задержаны в Баку после обысков в редакции Sputnik Азербайджан, из них двое арестованы, сообщает МВД этой страны.
-
2025-07-01 15:57
Власти Армении намеренно устроили массовые отключения света в Ереване, чтобы переложить вину на компанию "Электросети Армении". Об этом в парламенте заявил депутат от блока "Айастан" Гегам Манукян.