Последние новости

Խափանվել է Facebook Messenger-ի աշխատանքը

Աշխարհի մի շարք երկրներից օգտատերերը հինգշաբթի հայտնել են խնդիրների մասին Facebook Messenger հավելվածում: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Downdetector ծառայության էջին, որը հետևում է պոպուլյար ինտերնետ ռեսուրսների աշխատանքին:

Օգտատերերի բողոքների մեծ մասը Լեհաստանից, Հունգարիայից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից և Ֆիլիպիններից է:

Downdetector սերվիսի տվյալներով` օգտատերերի 54 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, 30 տոկոսը խնդիրներ ունի սերվերին միանալու հետ, ևս 14 տոկոսը չի կարողանում մուտք գործել մեսենջեր:

Եվրոպական երկրներից օգտատերերը նույնպես բողոքում են խափանումներից Facebook և Instagram սոցիալական ցանցերում, սակայն այս պահին դիմումների քանակն աննշան է, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ