Արտակ Բեգլարյանը հանդիպել է Միրզա Դինայի հետ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ:
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության դեմ այդ հանցագործությանը և ժամանակին գործնական քայլեր չի ձեռնարկել մարդասիրական աղետը կանխելու ուղղությամբ:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային հանրության պարտավորությունն ու աջակցելու անհրաժեշտությունը զոհվածների մարմինների ու գերիների վերադարձի, ինչպես նաև տեղահանված և անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծման հարցում:
Միրզա Դինայը շեշտադրել է, որ անվերապահորեն սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների պաշտպանության պայքարին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով ստեղծված մարդասիրական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Պաշտպանի ուղեկցությամբ Միրզա Դինայը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 14:17
Стартовал рабочий визит министра иностранных дел Республики Армения Арарата Мирзояна в Страсбург. Об этом сообщает пресс-служба МИД Армении, передает Verelq.am.
-
2024-05-16 14:12
Власти Азербайджана продлили срок незаконного ареста экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Арест продлен на 5 месяцев, передает News.am.
-
2024-05-16 14:10
Полиция Сербии на севере страны задержала мужчину за угрозы президенту Александру Вучичу. Об этом сообщило сербское МВД, передает Sputnik Армения.
-
2024-05-16 14:08
Правительство Армении утвердило на заседании в четверг программу жилищной поддержки вынужденным переселенцам из Нагорного Карабаха, передает Sputnik Армения.