Արթուր Ղազինյան. Այս պատերազմում խորհրդանշական համընկնումներ շատ են
Այս պատերազմում խորհրդանշական համընկնումներ շատ են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի դրոշի օրը հանձնվեց Շուշին, ազգային հերոս Մոնթեի ծննդյան օրն առանց մարտերի Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը:
«Վստահ եմ՝ կան շատ այլ խորհրդանշական նախօրոք ծրագրավորված ստորացումներ, որոնց լուռ համաձայնվել ու ենթարկվել է Նիկոլը: Կարող էր չէ՞ մեկ օր հետո կամ առաջ հանձնել Շուշին կամ Քարվաճառը: Բայց ո՛չ, նա պետք է նվիրեր մեր հայրենիքը հենց այն օրը, երբ կհրամայեր Ալիևը», - գրել է Ղազինյանը:
Նա նշել է նաև, իր ձևակերպմամբ՝ հերթական խորհրդանշական ստորացումը:
Այսպես, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված համաժողովրդական հանրաքվեն միահամուռ հաստատեց ԼՂՀ ազգաբնակչության կամքը` անկախության հռչակման վերաբերյալ: Իսկ 2020թ. դեկտեմբերի 10-ին բաքվում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի նկատմամբ տարած հաղթանակի զորահանդես՝ հատուկ ցուցադրելով մեր զինվորական տեխնիկան:
«Ադրբեջանում իրենց հաղթանակի համար պետք է երախտապարտ լինեն միայն Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանների թիմին: Առանց ներքին դավաճանության այս պատերազմն ադրբեջանը չէր կարող հաղթել, նրանք լավ գիտեին հայկական զինված ուժերի հարվածի ցավն ու ծանրությունը: Այս օրը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես «ժողովրդի» խայտառակության օր», - գրել է կուսակցության նախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.