Последние новости

ՀՔԾ–ն` Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու մասին

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի այսօր արած հայտարարությունը, թե ՀՔԾ–ն քրգործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, բացահայտ ապատեղեկատվություն է։

Արթուր Ղազինյանն այսօր Facebook- ի էջում գրել էր, որ ՀՔԾ–ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:

«Գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,–նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ