ՀՅԴ․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օր Հայաստանից տարածքներ է զիջում
Ամեն օր արձանագրում ենք նոր կորուստներ: Այս մասին «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օր զիջում է Հայաստանից տարածքներ, անտարբերության է մատնում հայ մարդու ճակատագիրը, գերեվարված անհայտ կորած մեր զավակների ճակատագիրն առ այսօր մնացել է օդում կախված: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի վիճակի չէ անգամ պահանջներ առաջադրելու, որպեսզի ժամ առաջ վերադարձվեն մեր զավակները»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ անգամ տարրական խնդիրներ լուծելու, հետևաբար ամեն օր մենք կորուստ ենք արձանագրում:
«Այս անձը չի գիտակցում, որ իր գոյությամբ վտանգում է Հայաստանի Հանրապետությունը: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը թույլատրեց մեր բանակը և հիմա մեղադրում է բանակին մեր պատմության մեջ: Մեր բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը դիմեց զինվորականներին և իրավապահ համակարգին` կոչ անելով չհանդուրժել նման ղեկավարին։ Նա նաև դիմեց ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը վտանգում է մեր բանակը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.