Последние новости

ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմում զոհված 2996 զինծառայողի մարմին

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել արցախյան պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին:

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»,-ասաց Նիկողոսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ