Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է 7 ՇՐՋԱՆՆԵՐԸ $5 ՄԼՐԴ-Ի ԴԻՄԱՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ամենատարածված հարցը, որ կա՝ արդյոք այն առաջարկը, որ ժամանակին մերժեց Սերժ Սարգսյանը, առաջարկվե՞ց նաև Նիկոլ Փաշինյանին։ Ես ստացել եմ հազարավոր հարցեր, և այսօր ես ձեզ վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը։ 2018թ․ հոկտեմբերին, ԱՄԷ Դուբայ քաղաքի 5 աստղանի հյուրանոցի նախասրահում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևի անձը, Փաշինյանի համար փոխանցել է գաղտնի նամակ։ Այդ նամակի բովանդակակությունը հետևյալն էր․ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի (5+2) համար։ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Այդ գաղտնի տեղեկության մասին գիտեն Ալիևը, իր սուրհանդակը, Փաշինյանի ներկայացուցիչը, Նիկոլը և Աննա Հակոբյանը։ Հիմա նաև՝ մենք բոլորս։
Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես անկեղծորեն փորձում էիհասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Այդ մասին տեղեկացել են նաև Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Դուք ինձ կհարցնեք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Անկեղծորեն ես չգիտեմ՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, հիմա արդեն վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Իլհամ Ալիևի առաջարկը և վաճառել են հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներն ու դավաճաններ են։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատել կամ հերքել, ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են և կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,– ասաց Միքայել Մինասյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.