Լավրովը պարզաբանել է՝ ինչու ԼՂ հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին
ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափ պետք է ընտրեին Հայաստանն ու Ադրբեջանը, հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը և այն, թե ինչու ԼՂ հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան»,-ասել է նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում մենք առաջնորդվել ենք արյունահեղությանը վերջ դնելու ձգտմամբ: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ և անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ»,-հավելել է Լավրովը:
Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա:
«Հակամարտության վերջնաարդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ»,-հստակեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.