Последние новости

Greek City Times. Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից

Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից երկրում հայկական կազմակերպությունների խնդրանքով, գրում է Greek City Times-ը:

Արդեն այսօր Հայաստանին օգնությունը կտրամադրի Հունաստանի ԱԳՆ համագործակցության միջազգային զարգացման ծառայությունը:

Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը և Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում Ադրբեջանի ներխուժումից տուժածների համար:

Հույների և Հունաստանի հայերի տրամադրած մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ