Последние новости

Դավիթ Հարությունով. Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի ձեռնարկած հարձակման փորձին։

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` թեև օբյեկտիվ ու մանրամասն տեղեկատվություն դեռ չկա այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտող կողմերը փաստացի գտնվում են դեմ դիմաց, նման իրավիճակը հնարավոր չէ բացառել և դա գուցեև շարունակությունն է այն միջադեպերի, որոնք եղել են նախկինում։

«Մյուս կողմից այն ուժը, ի դեմս խաղաղապահների, որը բաժանում է կողմերին, մեծաքանակ չէ և ի զորու չէ շփման գծի ողջ երկայնքով վերահսկել իրավիճակը, հետևաբար սա նույնպես հաշվի առնելով` չի կարելի բացառել հնարավոր միջադեպերը։ Իհարկե խաղաղապահների ներկայությունը զսպող գործոն է, որ չլինեն խոշորամասշտաբ բախումներ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ շփման գիծը բավականին մեծ է, իսկ խաղաղապահների թիվը փոքր, ապա կարող են լինել ներթափանցումներ, սադրանքներ, առևանգումներ և փոխհրաձգություններ»,– Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետը։

Հարությունովի կարծիքով` հետպատերազմական օրերին սա առաջին նմանատիպ միջադեպն է, և դեռ պարզ չէ, թե ինչպես դրան կարձագանքի ռուսական կողմը։

Ըստ նրա` հնարավոր է, որ կգտնվեն ինչ–որ լուծումներ կամ մեխանիզմներ նաև ադրբեջանական կողմի վրա ճնշման տեսքով, որովհետև կայունությունն ու հրադադարն ապահովելու պատասխանատվությունը ռուսական կողմի իրավասության շրջանակում է։

«Առհասարակ կոնֆլիկտների պատմությունը ցույց է տալիս, որ կարող է լինել երկու իրավիճակ, մեկն այն է, որ խնդիրներ են առաջանում կոնկրետ խաղաղապահ առաքելության հետ, և նրանց ներկայությունն անգամ չի զսպում հակամարտող կողմերին, մյուսն այն է, որ նույնիսկ առանց խաղաղապահների ներկայության` ճակատային գծի առանձին հատվածներում կարող է որոշ չափով լինել կայուն իրավիճակ, հետևաբար չի կարելի բացառել, որ ինչ–ինչ մեխանիզմներ կգտնվեն»,– նշեց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով` ռուսական կողմն իր քիչ թվաքանակը կոմպենսացնելու համար օգտագործում է տեխնիկական միջոցներ` անօդաչու սարքեր և հետախուզական միջոցներ, բայց եթե իրավիճակը ստիպի, ապա կարող են գնալ այդ միջոցներն ընդլայնելու ճանապարհով` ելնելով շփման գծի երկարությունից և բարդ տեղանքից, իսկ ինչ վերաբերում է խաղաղապահների թվաքանակի ավելացմանը, ապա այդ հարցն, ըստ Հարությունովի, թեև տեխնիկապես լուծելի է, բայցևայնպես գտնվում է քաղաքական–դիվանագիտական տիրույթում և պետք է լուծվի հակամարտող կողմերի փոխհամաձայնությամբ, մանավանդ որ արցախյան կողմն արդեն ակնարկել է այդ մասին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ПОЛИТИКЕ "АЛБАНИЗАЦИИ" И ИСТОРИЧЕСКОЙ ПРАВДЕ
      2024-05-21 09:30

      В Национальной Академии наук РА прошла рабочая встреча на тему "Алуанк и Армянская Алуанская церковь", собравшая ученых, много лет занимающихся вопросами Кавказской Албании. Мероприятие, вылившееся в научную дискуссию, было организовано Арцахской Епархией ААЦ и поддержано Институтом истории и востоковедения НАН РА. Инициатива Арцахской епархии не случайна и нацелена на разоблачение тезисов азербайджанских лжеисториков, искажающих богатое армянское историко-культурное наследие Арцаха и тем самым проталкивающих в мировой науке свое "албанское" (алуанское) происхождение. Чтобы подтвердить эту теорию и придать ей научную достоверность, "ученые" соседнего государства пытаются албанизировать все христианское наследие Арцаха, созданное нашими предками на протяжении долгих веков.

    • Вардан ПОГОСЯН: "У ВСЕХ ОБЩИН АРМЕНИИ ЕСТЬ СВОИ КАРТЫ, В КОТОРЫХ ГРАНИЦЫ ОЧЕРЧЕНЫ В СООТВЕТСТВИИ С ЗАКОНОМ
      2024-05-21 09:16

      Ни один глава общины в Армении не может предоставлять кому-либо земли за пределами своей административной территории, это исключено. Об этом заявил Sputnik Армения эксперт по Конституции Вардан Погосян.

    • Вардан ВОСКАНЯН: БАКУ И ИЗРАИЛЬ АКТИВИРОВАЛИ АНТИИРАНСКУЮ ПАНТЮРКИСТСКУЮ ПРОПАГАНДИСТСКУЮ СЕТЬ В ИРАНЕ
      2024-05-21 09:14

      Окончательное заключение о причинах аварии вертолета президента Ирана даст специализированная группа, работающая в настоящее время на месте крушения. Однако наиболее примечательные события происходят в информационном поле, где Иран подвергается реальной пропагандистской атаке со стороны иностранных сил, враждебных этому государству, и внутренней пантюркистской сети. Об этом пишет эксперт по Ирану Вардан Восканян, передает Verelq.am.

    • Степан ДАНИЕЛЯН: ЭТО ОПАСНОЕ ВРЕМЯ ДЛЯ НАС
      2024-05-21 09:13

      «У Израиля, как минимум, три месяца, чтобы очистить сектор Газа от палестинцев, то есть провести тотальную этническую чистку», – написал политолог Степан Даниелян, коснувшись развитий после крушения вертолета президента Ирана, передает Panorama.am.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ