ՀՀ ՊՆ․ Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։
Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 20:58
Утверждения о том, что церковь не платит налоги, мягко говоря, являются ложью, сказал Sputnik Армения глава канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-21 20:57
Армянская сторона уступает в рамках процесса делимитации в Тавушской области 24 позиции. Об этом сообщил политолог Грант Микалеян после встречи представителей экспертного сообщества с лидером движения "Тавуш во имя Родины" Багратом Галстаняном, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:41
Председатели армянского и украинского парламентов Ален Симонян и Руслан Стефанчук обсудили безопасность на Южном Кавказе и Украине, говорится в сообщении Национального Собрания Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:38
Премьер-министр Армении Никол Пашинян назначил Армана Бошяна заместителем главы Службы внешней разведки. Соответствующий приказ опубликован на сайте правительства Армении, передает Sputnik Армения.