Последние новости

Արա Աբրահամյան․ Փաշինյանի հեռացումը բխում է իր իսկ շահերից

Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաև բխում է իր իսկ շահերից: Այդ մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, հաղորդվում է Ռուսաստանի Հայերի միության ֆեյսբուքյան էջում:

«Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաև բխում է իր իսկ շահերից: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորիս համար, և նախ, Փաշինյանի համար»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաև մեկնաբանել է Արցախի հարցով Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումը:

«Հայտարարությունը ստորագրելիս Փաշինյանը չի մտածել մարդկանց մասին: Ինչպե՞ս կարելի էր 5 օր տալ մարդկանց, որ ազատեն իրենց տներն ու դուրս բերեն անհայտ ուղղությամբ և անհայտ տրանսպորտով այն կարողությունը, որը նրանք տարիներով ստեղծել են»,-նշել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ