Գեղարքունիքի մարզպետը հերքում է տարածված լուրերը
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է արել, որում հերքում է տեղեկություններն այն մասին, թե մարզի որոշ գյուղեր զիջվելու են Ադրբեջանին։
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ թե, իբր, Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,– գրել է Սանոսյանը։
Նշենք, որ ժամանակին այս տարածքի որոշ գյուղերում ադրբեջանցիներ էին բնակվում։ Բայց 1988թ–ին, արցախյան շարժման արդյունքում, այդ գյուղերի նրանց տները փոխանակվեցին Ադրբեջանի Շամքորի ու Խանլարի շրջանների հայկական գյուղերի հայ բնակիչների տների հետ։
Խորհրդային իշխանությունը գյուղերի փոխանակման ծրագրով լուծել էր հնարավոր տեղահանությունների խնդիրը` կանխելով ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ հնարավոր բռնությունները նաև այդ տարածքներում։
Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, սակայն, գյուղերի փոխանակման ծրագիրը անտեսելով, այս փաստը փորձում է ներկայացնել իբրև տեղահանություն, իսկ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին` որպես փախստականներ, ի թիվս այլ պահանջների, ներկայացնելով նաև նրանց վերադարձի պահանջը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.