Последние новости

Պաշտպան․ Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է News.am-ը։

Փաստաբանը նշել է, որ դատավորը եղել է Արտակ Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։

«Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասել էր Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ