Բողոքի ակցիա Գյումրիում. Դավաճան ղեկավարը հիմա չի կարող ո՛չ Արցախը պահել, ո՛չ էլ ՀՀ-ն
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում։ Գյումրեցիները փակել են Սայաթ-Նովա փողոցի երթևեկելի հատվածը և պնդում են՝ «թուրքի առաջ կզած» վարչապետը պետք է հրաժարական տա։
«Դավաճան ղեկավարը հիմա չի կարող ո՛չ Արցախը պահել, ո՛չ էլ ՀՀ-ն։ Ինքը պիտի հեռանա, որպեսզի գա մարդ, որը կկարողանա նորմալ բանակցել թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Մինսկի խմբի հետ, և թե՛ ամբողջ աշխարհի հետ։ Դա է մեր պահանջը՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասում է ակցիայի մասնակիցների մեկը։
Նրա խոսքով, ՌԴ նախագահն ամենաբարձր ամբիոնից հայտարարել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է պատերազմը դադարեցնել, բայց այդ ժամանակ ՀՀ վարչապետը հրաժարվել է.
«Ինչի՞ համար չկանգնեցրեց և 5000 զոհ ունեցանք։ Այդ զոհերի ընտանիքներին ինքը կարո՞ղ է պատասխան տալ։ Ամոթ է»։
Մինչ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնում, ոստիկանությունը հորդորում է՝ բացել ճանապարհի երթևեկել հատվածը և չխաթարել երթևեկը.
«Այլապես օրենքի սահմանած կարգով կկիրառվեն համապատասխան միջոցներ։ Բացեք ճանապարհը»։
Մինչդեռ քաղաքացիներն էլ հակադարձում են՝ ասելով, որ իրենք իրենց բողոքի ձայնը ճանապարհ փակելով են հնչեցնում։
Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվեց երկխոսության արդյունքում քաղաքացիներին հեռացնել երթևեկելի հատվածից։ Վերջիններս էլ վստահեցրին՝ իրենց ակցիաները շարունակական են լինելու, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 19:34
Посольство РФ в Армении контактирует с МИД Армении на предмет оказания помощи в ликвидации последствий наводнения, говорится в комментарии официального представителя МИД РФ Марии Захаровой, передает Sputnik Армения.
-
2024-05-26 19:32
По предварительным данным, в результате стихийного бедствия погибли 2 человека и 2 получили ранения, сообщил Общественному телевидению министр территориального управления и инфраструктур Армении Гнел Саносян, передает Sputnik Армения.
-
2024-05-26 19:30
Я обращаюсь к Николу Пашиняну. Когда-то ты считал себя народным человеком, катался на велосипеде, собирал мусор с земли, но очень скоро начал летать на вертолете, защищаясь огромным числом полицейских. Об этом заявил сегодня, 26 мая, на митинге на площади Республики глава Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, передает News.am.
-
2024-05-26 19:29
Лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Галстанян объявил о возобновлении акций протеста с утра понедельника, передает Sputnik Армения.